Այսօր: Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017թ.
Վաղաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՎԱՂԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.07.17 ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Վաղաշեն համայնքում 2017 թվականի հուլիսի 29-ին կազմակերպվեց հերթական շաբաթօրյակը, որին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, միջնակարգ դպրոցի և բուժամբուլատորիայի աշխատակիցները, ինչպես նաև համայնքի բնակիչներ՝ շուրջ 80 մարդ: Օգտագործվել է մեկ ինքնաբարձիչ-ինքնաթափ մեքենա: Մաքրվել է 5 աղբատեղ:

20.06.17 ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
    Վաղաշեն համայնքում «Մաքուր Հայաստան» շարունակական ծրագրի շրջանակներում  ս/թ. մայիսի 10-ից սկսվել են աղբահանման և սանիտարական մաքրման աշխատանքները, որոնք տևել են մինչև հունիսի 5-ը: Համայնքի վարչական տարածքի տարբեր հատվածներում կուտակված աղբը ինքնաբարձիչ-ինքնաթափ մեքենայի միջոցով տեղափոխվել է բնակավայրից հեռու, լցվել բնական փոսորակ, որտեղ եղել է մեծ քանակությամբ աղբ, այնուհետև բերվել է շուրջ 100 խմ հող և ծածկվել աղբով լցված փոսը:      Համայնքի բնակիչները և կազմակերպությունները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին մայիսի 27-ին տեղի ունեցած շաբաթօրյակին. մասնակցում էին ավելի քան հարյուր մարդ (համայնքապետարանի աշխատակազմը, ... Մանրամասն
29.07.16 ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի  մարզի Վաղաշենի  գյուղապետարանի աշխատակազմի աշխատանքների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և մեր կայք այցելելու համար: Գյուղապետարանի պաշտոնական կայքում  Դուք հնարավորություն կունենաք հետևելու համայնքում տեղի ունեցող իրադարձություններին, դիտել համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները, համայնքի բյուջեն, կայքում գրանցվելու դեպքում կարող եք նաև մեկնաբանություններ և կարծիքներ գրել համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների վերաբերյալ: Մենք կուսումնասիրենք նաև Ձեր կողմից ներկայացված առաջարկները՝ Ձեր բարձրացրած հարցերին լուծում տալու, ինչպես նաև կայքի բովանդակային համալրումն ապահովելու ... Մանրամասն
24.04.16 ՎԱՂԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

   2016 թվականի ապրիլի 24-ին Վաղաշենի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում, որը մեկնարկվեց եկեղեցու զանգի 101 խորհրդանշական ղողանջով: Եկեղեցում կատարվեց մոմավառություն, այնուհետև վաղաշենցիները խոնարհումով ծաղկադրում կատարեցին եկեղեցու բակում գտնվող նորակառույց հուշահամալիրին, որը 2015 թվականին կառուցվել է արտերկրում բնակվող վաղաշենցի բարերարների և համայնքի բյուջեի միջոցներով և խորհրդանշում է Հայոց պատմության թե՛ ողբերգական, թե՛ հերոսական իրադարձությունները:

30.10.15 ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՎԱՂԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
  Հոկտեմբերի 30-ին Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության, ծրագրերի և կրթության, մշակույթի, սպորտի բաժինների ներկայացուցիչները և «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Մարինա Մադոյանը աշխատանքային այցով հյուրընկալվել էին Վաղաշեն համայնքում: Վաղաշենի մշակույթի տան դահլիճում միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտների համար կազմակերպվել էր դաս-քննարկում 1915 թ. հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ, որի ընթացքում աշակերտներն ակտիվորեն պատասխանում էին ուսուցչի հարցերին:    Միջոցառման ավարտին Նոր Նորք վարչական ... Մանրամասն
1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն, 2-րդ փողոց, շին. 1

(0262)-4-41-79

vaghashen.g.p@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner